Գրիգոր Գևորգյանը՝ սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանն ազատվել է աշխատանքից: Այժմ նախարարի մամուլի խոսնակն է Գրիգոր Գևորգյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսուհետև իրականացնելու եմ սփյուռքի նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները: Քանի որ անմիջական կապս լինելու է լրագրողների հետ, այդ պառճառով հույս ունեմ, որ ձեր աջակցության շնորհիվ կարող ենք նախարարության աշխատանքը դարձնել առավել բաց ու թափանցիկ։

Վստահ եմ` լրատվամիջոցների, լրագրողների, և առհասարակ բոլորի հետ կկարողանանք արդյունավետ գործակցել ու աշխատել հանուն մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

ՀԳ. Հասանելի եմ լինելու 24 ժամ՝ օնլայն և օֆլայն հարթակներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել