Արտասովոր ձևաչափով դատական նիստ. այն կխնայի հաճախորդի գումարը և փաստաբանի ժամանակը

Անցյալ շաբաթ Էստոնիայում տեղի ունեցավ քաղաքացիական գործի դատաքննություն արտասովոր ձևաչափով: Դատավորն ու ամբաստանյալը գտնվում էին Իխվի  քաղաքում, իսկ փաստաբանը մոնիթորի դիմաց, սակայն Տալլինի դատարանում: Իրավաբանների կարծիքով այս նախադեպը մարդկանց ավելի շատ հնարավորություններ կընձեռի երկրի տարբեր շրջաններից դատարանում իրենց շահերի պաշտպան ընտրելու համար: Այդ մասին տեսահոլովակում պատմում է երդվյալ փաստաբան Եվգենի Տվերդոխլեբովը, ով մասնակցել է այդ քաղաքացիական գործին։

Քրեական գործերով տեսակապի միջոցով դատավարություն անցկացնելու պրակտիկան վաղուց է կիրառվում։ Սա հարմար է, քանի որ այս դեպքում կասկածյալին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, բացի դրանից, բոլոր դատարանները, ձերբակալվածներին պահելու վայրերը  և բանտերը ունեն անհրաժեշտ սարքավորումներ: Ըստ Տվերդոխլեբովի՝ եթե նիստը մեկ ժամ տևի, հաճախորդը կվճարի մեկ ժամի համար: Իսկ եթե տեղափոխման անհրաժեշտություն լինի, ապա պետք է վճարի նաև ճանապարհին գտնվելու ժամանակի համար։ 

Էստոնիայի փաստաբանների ասոցիացիայի կայքից տեղեկանում ենք, որ փաստաբաններ ընդհանրապես չկան Վյուրույի, Փիլվայի և Յիգեվասկի վարչական շրջաններում, ինչպես նաև Հիումաա կղզում: Որոշ վարչական շրջաններ, օրինակ Յարվամաան, ընդամենը մեկ փաստաբան ունեն, բացի դրանից, փաստաբանները մասնագիտացված են տարբեր բնագավառներում։ Այսպիսով, տեսակապի միջոցով նիստերը օգտակար կլինեն հատկապես այդ շրջանների բնակիչների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել