Հոկտեմբերի 6-ին սպանվեց ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Կարո Կարապետյանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը: Աղբյուրը՝ ԱԺ պաշտոնական կայք:
Կենսագրություն
Ծնվել է 1960թ. մարտի 17-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:
1991թթ. ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան: Իրավագետ:
1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր, 1991-1994թթ.` Արտաշատի ՆԳ բաժնի պետական ունեցվածքի բաժանմունքում` ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.` Էջմիածնի ռեգիոնալ վարչության քրեական հետախուզության բաժնում` պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.` Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06-2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» եւ միլիցիայի գերազանցիկության մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: