Բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները և վարորդը. Վալերիյ Օսիպյան

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով 5 անձ է բերման ենթարկվել։

«Դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, 5 հոգի, նյութեր են նախապատրաստվում: Բերման ենթարկվածների շարքում են նաև Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են մի քանիսը ևվարորդը»,– ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հերքել է այդ տեղեկությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել