6 մարզպետները ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

Կառավարությունն ընդունել է Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանին՝ Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ:

Նիկոլ Փաշինյանն նշել է, որ վերոնշյալ որոշումների ընդունումը պայմանավորված է վերջին օրերի քաղաքական իրադարձություններով: «Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Նաև մի շարք նախարարներ են ազատվել աշխատանքաից: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին մաղթել հաջողություն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջողությունը է մաղթում  նրանց և շնորհակալություն է հայտնում կատարած աշխատանքի համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել