Կառավարությունը կառաջարկի ԱԺ նախագահին արտահերթ նիստ գումարել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 1100-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ

Առաջարկվել է նաև արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը  կազմակերպել առաջին ըն­թերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել  երեքական ժամ:

Մանրամասները՝

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել