Աշխատանքային օրերը կտեղափոխվեն նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:

Առաջարկվում է փոխել օրենքի 19-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել»:

Տիգրան Ավինյանը առաջարկում է նաև նոր կարգավորում ավելացնել, որի համաձայն կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

Հիմնավորման մեջ նշված է, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի, քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:

«Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրնակոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,-նշված է նախագծում:

Մանրամասները՝

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել