Ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանրահավաքի ժամանակ կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանին  չստորագրել այսօր ԱԺ-ի կողմից ընդունած վիճահարույց օրենքը:

Եվ նրա կողմից չստորագրելու դեպքում, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի վարչապետի պաշտոնից. «Որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ վարչապետի պաշտոնից»:

 7 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե չընտրի, ապա ևս 8 օր ունի նոր վարչապետ ընտրելու: Եթե չընտրեց, ապա ԱԺ-ն լուծարվում է և տեղի են ունենում արտահերթ ընտրություններ: Իսկ եթե կընտրի վարչապետ, ապա արտահերթ ընտրություններ չեն լինի:

Նա նշեց նաև, որ ժողովուրդը թույլ չի տա, որ ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել