Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել այն մասին, որ լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ տեղեկացնում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները, իսկ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել ընդհանուր առմամբ 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ: