Արարատի մարզի 4 բժշկական կենտրոնները վերազինվել են շտապ օգնության մեքենաներով

Արարատի մարզի 4 բժշկական կենտրոնները վերազինվել են Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության մեքենաներով: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Այսօր այցելել եմ Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի ԲԿ-ներ և ուսումնասիրել կենտրոններին տրամադրված շտապ օգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները:

Բաշխման արդյունքում Մասիսի ԲԿ-ին տրամադրվել է շտապ օգնության 2 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արտաշատին՝ 3 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արարատի ու Վեդու կենտրոններին՝ համապատասխանաբար մեկական գծային մեքենա և ռեանիմոբիլ: Ռեանիմոբիլները հագեցած են նորագույն օժանդակ սարքավորումներով և ունեն օդափոխման համակարգ,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել