Թվիթերյան իր էջում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նշել է, որ շատ է ուրախացել Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպված «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար:
«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա:
Կառավարության էջում հանդիպման մասին գրված է.
«Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: