Կադրային ջարդ չի լինելու. խոստանում է Վանեցյանը

Ինչպես հայտնել ենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ֆեդերացիայում կադրային ջարդ չի լինելու:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ ռեսուրսն օգտագործվելու է, եթե պայմանավորված խաղեր լինեն, նա պատասխանեց, որ ԱԱԾ ռեսուրսը չի օգտագործվելու, սակայն արվելու է ամեն ինչ, որ պայմանավորված խաղեր չլինեն, իսկ եթե կլինեն, ապա օրենքը կգործի ողջ խստությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել