Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Խ.-ի անվամբ քաղաքացուհի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են 2 հատ կաթոցիկ և 10 հատ սպիտակ, կլորավուն դեղահաբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: