Որքա՞ն պետք է վճարի վարորդը՝ տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար

Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:Մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարը գանձվում է.
  • այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար,
  • այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար
1)Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար մաքսային մարմինների կողմից գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.
   1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ
   2. Ավտոբուսների համար`
         ա) մինչև 13 նստատեղով 20000 դրամ
         բ) 13-ից մինչև 30 նստատեղով 40000 դրամ
         գ) 30 և ավելի նստատեղով 60000 դրամ
   3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար `
         ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15000 դրամ
         բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25000 դրամ
         գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40000 դրամ
         դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65000 դրամ
         ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80000 դրամ
         զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110000 դրամ
         է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ 150000 դրամ
2) Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սահմանված դրույքաչափերի գումարի և ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով: Ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`

ընդհանուր զանգվածը` 36 տոննան.
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննան.
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տոննան.
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տոննան:
Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:
36 և ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը Դրույքաչափը
36-ից մինչև 40 տոննա 110 դրամ
40-ից մինչև 45 տոննա 130 դրամ
45-ից մինչև 50 տոննա 155 դրամ
50-ից մինչև 55 տոննա 175 դրամ
55-ից մինչև 60 տոննա 220 դրամ
60-ից մինչև 65 տոննա 265 դրամ
65-ից մինչև 70 տոննա 310 դրամ
70-ից մինչև 75 տոննա 375 դրամ
75-ից մինչև 80 տոննա 440 դրամ
80-ից մինչև 85 տոննա 550 դրամ
85-ից մինչև 90 տոննա 770 դրամ
90-ից մինչև 95 տոննա 1100 դրամ
95-ից մինչև 100 տոննա 1540 դրամ
100 և ավելի տոննա 1540 դրամին գումարած 100 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 88 դրամ:

Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը Դրույքաչափը
10-ից մինչև 10,5 տոննա 45 դրամ
10,5-ից մինչև 11 տոննա 110 դրամ
11-ից մինչև 11,5 տոննա 175 դրամ
11,5-ից մինչև 12 տոննա 265 դրամ
12-ից մինչև 12,5 տոննա 375 դրամ
12,5-ից մինչև 13 տոննա 530 դրամ
13-ից մինչև 13,5 տոննա 770 դրամ
13,5-ից մինչև 14 տոննա 1100 դրամ
14-ից մինչև 14,5 տոննա 1430 դրամ
14,5-ից մինչև 15 տոննա 1760 դրամ
15-ից մինչև 15,5 տոննա 2100 դրամ
15,5-ից մինչև 16 տոննա 2400 դրամ
16 և ավելի տոննա 2400 դրամին գումարած 16 տոննան գերազանցող
յուրաքանչյուր կես տոննայի համար` 45 դրամ:

Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Երկու սռնիով կամրջակի բեռնվածքը Դրույքաչափը
18-ից մինչև 19 տոննա 265 դրամ
19-ից մինչև 20 տոննա 380 դրամ
20-ից մինչև 21 տոննա 430 դրամ
21-ից մինչև 22 տոննա 700 դրամ
22-ից մինչև 23 տոննա 925 դրամ
23-ից մինչև 24 տոննա 1190 դրամ
24-ից մինչև 25 տոննա 1540 դրամ
25-ից մինչև 26 տոննա 1950 դրամ
26 և ավելի տոննա 1950 դրամին գումարած 26 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ:

Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Երեք սռնիով կամրջակի բեռնվածքը Դրույքաչափը
22-ից մինչև 22,5 տոննա 90 դրամ
22,5-ից մինչև 23 տոննա 110 դրամ
23-ից մինչև 24 տոննա 175 դրամ
24-ից մինչև 25 տոննա 265 դրամ
25-ից մինչև 26 տոննա 395 դրամ
26-ից մինչև 27 տոննա 550 դրամ
27-ից մինչև 28 տոննա 705 դրամ
28-ից մինչև 29 տոննա 880 դրամ
29-ից մինչև 30 տոննա 1080 դրամ
30-ից մինչև 31 տոննա 1300 դրամ
31-ից մինչև 32 տոննա 1540 դրամ
32-ից մինչև 33 տոննա 1805 դրամ
33-ից մինչև 34 տոննա 2135 դրամ
34-ից մինչև 35 տոննա 2650 դրամ
35 և ավելի տոննա 2650 դրամին գումարած 35 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել