Անձնագրային և վիզաների վարչության պետի պարզաբանումը՝ Արգիշտի Կիվիրյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջի այն գրառման մասին, որ ընտրությունների մասնակցելու կապակցությամբ ստացած ծանուցումում իրենից և կնոջից բացի մեկ այլ անձ է հաշվառված եղել իրենց բնակարանում:

«Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, համաձայն որի ստացել է ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ծանուցում, ըստ որի իրենց հասցում իրենից և կնոջից բացի կա անծանոթ այլ անձ: Ըստ նրա բնակարանը գնել են 15 տարի առաջ և անձնագրային ծառայությունից վերցրել է տեղեկանք, համաձայն որի ոչ մի հաշվառված անձ չկա: Հայտարարություն տարածողը այդ ամենը գնահատում է որպես ընտրակեղծարարություն:

Շտապողականություն դրսևորելու փոխարեն անհրաժեշտ է խոսել փաստերով: Արգիշտի Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը ներկայիս բնակության վայրի հասցեով հաշվառվել են 2000-ական թվականներին: Իրենց բնակության վայրի հասցեով ընտրելու իրավունք ունեցող անձը՝ Գուրգեն Ալեքսանդրի Սիմոնյանը այդ հասցեում հաշվառված է դեռևս 31.07.1986թ.-ից, 32 տարուց ի վեր: Նշված անձի տվյալները կա ոչ միայն այս, այլ նաև եղել է նախորդ բոլոր ընտրությունների ընտրողների ցուցակներում:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, նաև այս ընտրական գործընթացի շրջանակներում, որ եթե անձը բնակության վայրը փոխելուց հետո չի հաշվառվում նոր բնակության վայրի հասցեով, սեփականատերն իրավասու է հաշվառումից հանելու դիմում ներկայացնել անձնագրային ծառայություն: Ընդ որում, դիմում կարող է գրել սեփականատերերից մեկը»,-նշել է Մնացական Բիչախչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել