Հայաստանում գտնվող Հաղպատի, Սանահինի, Գեղարդի վանքերը, Նորավանքը, Զվարթնոցը և Ազատ գետի վերին հոսանքի կիրճը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Նաև այդ վայրերն այցելելու համար մեր երկիր են գալիս բազում զբոսաշրջիկներ:
Հայաստանի Կառավարությունը տուրիզմը համարում է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, կարևորում տուրիստների համար շքեղ հյուրանոցների կառուցումը, սակայն դրան հակառակ անտեսում մի շատ կարևոր հանգամանք. մենք ուղեկցում ենք տուրիստներին մարզից մարզ` ճանապարհներին չունենալով հանրային զուգարաններ:
Օրինակ` Երևանից Նորավանք (Վայոց Ձորի մարզ) տանող ճանապարհին չես հանդիպի նորմալ վիճակում գտնվող հանրային զուգարան:
Իսկ օրինակ` Սյունիքի և Արագածոտնի մարզում Իրավաբան.net-ի ֆոտոլրագրողը նկարել է անգամ WiFi ունեցող հանրային զուգարաններ:
Մինչ Գորիս մտնելը գտնվող զուգարանի սպասարկումը իրականացնող տիկին Թերեզան Իրավաբան.net-ի ֆոտոլրագրողի հետ ունեցած զրույցում նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, քանի որ այն համարում է բնակչության և զբոսաշրջիկների համար կարևոր ու պիտանի: Նա ցանկություն հայտնեց, որ իրենց օրինակը վարակիչ դառնա նաև ՀՀ մյուս մարզերի, քաղաքների համար, և Հայաստանի բոլոր կարևոր ճանապարհների վրա կառուցվեն հանրային մատչելի ու մաքուր զուգարաններ:
Աղբյուրը` Իրավաբան.net