Անհատ բարերար Մայք Սարյանի կողմից ուղարկված բժշկական նշանակության ապրանքները կորակվեն որպես բարեգործություն․ փոխվարչապետի որոշումը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ամերիկահայ անհատ բարերար Մայք Սարյանի կողմից «Prime Healthcare Services» կազմակերպության միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեով ստացված բեռի (բժշկական նշանակության ապրանքներ, 932 տեղ, 25,740 կգ ընդհանուր քաշով, 6,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել