Մանե Թանդիլյանը կմեկնի Շվեյցարիա, Լիլիթ Մակունցը՝ Իտալիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կգործուղվի  Շվեյցարիա, իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ Իտալիա։

Նիկոլ Փաշինյանի որոշումներում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին 2018 թվականի հոկտեմբերի 1 – 3-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` «Ընտրության խթանում. Բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Մանե Թանդիլյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին 2018 թվականի սեպտեմբերի 8-10-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Սալենտո)՝ Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու և Իտալիայի Ապուլիա մարզում մի շարք հանդիպումներ ունենալու, ինչպես նաև հայ-իտալական մշակութային համագործակցության խթանման վերաբերյալ հարցերը քննարկելու համար: 
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի՝ Իտալիայի Հանրապետություն (Սալենտո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել