Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել հանրային պաշտպան ներգրավվել, քանի որ պաշտպանական կողմը բոյկոտել էր օգոստոսի 31-ի նիստը և դուրս եկել նիստերի դահլիճից։ Նույն օրը դատարանը որոշում էր կայացրել երկարացնել Մասիսի քաղաքապետի կալանավորման ժամկետը:
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը անմիջապես հրաժարվել է հանրային պաշտպանից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել, այնուհետև կրկին կալանավորել: