Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Դավիթ Համբարձումյանի կալանավորման ժամկետի երկարացման դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը ժամը 17:00, նրա մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև պաշտպաններիս կողմից դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։
Հանրության կենսական շահից է բխում, որ դատավորները դատական ակտերը կայացնեն անկաշկանդ, ապացույցների հիման վրա և ներքին համոզմունքով` օրենքին համապատասխան»։