Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանին հայտարարելով միջազգային հետախուզում Արցախ այցելելու համար։
Մարդու իրավունքների գծով մեր հայ պուրիտաններին առաջարկում եմ անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ նշված երկրի կառավարությանը։
ԼՐԱՑՈՒՄ։ Պարզաբանում եմ, որ երկրորդ պարբերությունը բնականաբար չի վերաբերում բոլոր քննադատներին։ Ես մշտապես եղել և մնում եմ առողջ քննադատության ջատագով։ Այն վերաբերում է մարդու իրավունքների դիրքերից մոլեռանդ «քննադատներին»։