Քննվում է Մասիսի քաղաքապետի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է դատական նիստին ներկայանալուց, քանի որ նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը։ Փաստաբաններս ամեն դեպքում գտնում ենք, որ նիստին մասնակցելը ճիշտ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել