ԱԺ արտահերթ նստաշրջան՝ սեպտեմբերի 6-ին

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստին որոշում ընդունեց սեպտեմբերի 6-ին ժամը 11.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և«Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Փաթեթի ընդունմամբ առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը՝ կաշառքի համար և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով ոչ միայն դրա համար տուգանքի ձևով պատիժ, այլ նաև՝ որոշակի ժամկետով ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել