Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում 1 անգամ տրամադրվում է մինչև 4 ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների հետ

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, թե որոնք են կալանքը կրելու կարգը և պայմանները։ Դրանք են՝ 

1. Դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:

2. Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության և սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերի: Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:

3. Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:

4. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:

5. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել