ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքում:
1993 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1993-1994թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1995-2003թթ.- ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ։
2003-2009թթ.- «Տրաստ բանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ։
2009-2014թթ.- ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ։
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր։
Ամուսնացած է, ունի երեք երեխա: