Հենրիկ Աբրահամյանի կենսագրությունը

Ինչպես հայտնել էինք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռքբերոլւ և պահելու համար, և նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները, որոնք հրապարակվել են Հայաստանի հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում:

Ծնվել է 1954թ. հունիսի 26-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:

1995թ. ավարտել է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը:

2002թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

1975-1976թթ. աշխատել է Մխչյանի ջրհան կայանում՝ ավագ էլեկտրիկ:

1976-1982թթ. աշխատել է Արարատյան պոմպակայանում` բրիգադավար:

1982-1991թթ. աշխատել է Մխչյանի «Ավտովազ» կայանում` բրիգադավար, ապա՝

1991-1995թթ. նույն կայանի տնօրեն:

1995թ. աշխատել է Արեւշատի գինու գործարանի փոխտնօրեն:

1995-1999թթ. աշխատել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն:

1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 22 ընտրատարածքից: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 17 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:

2008թ. հունիսի 2-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են լիազորությունները:

2008թ. նշանակվել է «Արտաշատ Վինկոն» գործարանի տնօրեն:

1999թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է: 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել