Ղեկավարման իրավունք ստանալու նպատակով դիմած անձի վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին ընդունել է 757-Ն հրամանը, որի համաձայն,  ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով դիմած անձին վերապատրաստող կազմակերպության ընտրության (երաշխավորման) և դիմած անձին վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 973-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ կետը շարադրվել է այսպես.

«Վերապատրաստումը կազմակերպվում է առնվազն տարեկան մեկ անգամ` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն) ղեկավարի (այսուհետ` Նախարար) սահմանած ժամանակացույցին համապատասխան»:

Ավելացվել է «առնվազն» բառը:

Այս հրամանն ուժի մեջ է մտել օգոտոսի 11-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել