Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել 2 օրենքի նախագիծ։
Նախագծերից մեկը ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1624-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին է։
Նախագծում նշվում է, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» թիվ 1624-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Երկրորդ նախագիծը ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի թիվ 166-ն հրամանում լրացումներ կատարելու մասին է։
Նախագում նշվում է, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրի 4-րդ կետի դրույթները՜ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» թիվ 166-Ն հրամանում լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Նախագծի շրջանակներում նախատեսվել է պարտականություն մաքսային ծառայողների համար՝ ցուցաբերել պատշած և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ:
Նախագծում նշվում է նաև, որ նախագծի շրջանակներում մաքսային ծառայողների նկատմամբ նախատեսվել է նաև «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության ՝ վարքագծի կանոնանները խատելու համար:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: