ՀՀ կառավարության 05.05.2005թ. թիվ 517-Ն որոշմամբ հաստատվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան չեն կարող ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ,
Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա,
Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով,
Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն,
Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ,
Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով),
Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ),
Տուբերկուլյոզի բաց ձևեր,
Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ,
Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ,
Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ: