Նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքները տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները (հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր):
Միևնույն ժանանակ անչափահաս սեփականատիրոջը պատկանող գույքի օտարման գործարքներ կնքելու համար անչափահաս երեխայի ծնողը պետք է ստանա խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը (հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մաս):
Խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին: