Եկամտային հարկը հարկման օբյեկտի համար Հարկային Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված Եկամտային հարկի հետ կապված նոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ.-ի հունվարի 1-ից:
Այսուհետ՝
հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝
- ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը | Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչև 150000 դրամը ներառյալ |
23 տոկոս |
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ
|
34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
2000000-ից ավելի դրամ
|
552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
|
- տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի տարեկան մեծությունը
|
Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչև 1800000 դրամը ներառյալ
|
23 տոկոս |
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ
|
414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
24000000-ից ավելի դրամ
|
6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
|
Այսինքն, եթե Դուք աշխատում եք և Ձեր աշխատանքային պայմանագրով ամսական աշխատավարձը կազմում է օրինակ` 200.000 ՀՀ դրամ, ապա Ձեր ամսական եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.
- 150000:100×23%= 34500 ՀՀ դրամ
- 50000:100×28%= 14000 ՀՀ դրամ
- 34500+14000= 48500 ՀՀ դրամ
Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր ամսական եկամտային հարկը կկազմի 48500 ՀՀ դրամ:
Իսկ տարեկան կտրվածքով եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ, քանի որ Ձեր ամսական աշխատավարձը կազմում է 200.000 ՀՀ դրամ ապա Ձեր Հարկման բազայի տարեկան մեծությունը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ հետևաբար.
- 1800000:100×23%= 414000 ՀՀ դրամ
- 600000:100×28%= 168000 ՀՀ դրամ
- 414000+168000= 582000 ՀՀ դրամ
Այսինքն 200.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձ ստանալու դեպքում Ձեր տարեկան եկամտային հարկը կկազմի 582.000 ՀՀ դրամ: