Հուլիսի 29-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է «CPS» բենզալցակայանի հենասյանը, կա 4 տուժած:
Վարորդը և ուղևորը՝ Ա. Զ.-ն (2000 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, մյուս ուղևորը՝ Տ. Պ.-ն (2002 թ.) հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: