«Մենք որևէ մեղք չենք գործել». 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կրկին անգամ նշեց, որ Քոչարյանը որևէ մեղք չի գործել:
«Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը:
Վիկտոր Սողոմոնյանը հավելեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել