ՀՀ պատմության համար չափազանց կարևոր այս գործը «պատանդ» է դարձել քաղաքական նպատակների. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ և՛ գործը, և՛ կալանավորումը բացարձակապես ապօրինի են:

«Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Սա վենդետա է, սա քաղաքական հաշվեհարդար է, որ չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի:

Ես ցավ են ապրում, որ ՀՀ պատմության համար չափազանց կարևոր այս գործը «պատանդ» է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և նրանց գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից:

Մենք պահանջում ենք և պահանջելու ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1323820067721075/?notif_id=1532764926702138&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել