Ինչո՞ւ ՀՀ-ում չկան կին ճանապարհային տեսուչներ. պարզաբանում է ՃՈ պետը

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը պատասխանում էր քաղաքացիների հարցերին:

Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց ՃՈ պետին. «Ինչո՞ւ ՀՀ-ում չկան կին ճանապարհային տեսուչներ»:

Եգոր Կարապետյանը նշեց, որ ճանապարհապարեկային ծառայության աշխատակցի գործը շատ դժվար է և նա կարծում է, որ կնոջ համար այդ աշխատանքը դժվար կլինի իրականացնել. «Երբ վարչական մասում թափուր հաստիքներ ունենանք, հայտարարություն կտանք եւ ինչու ոչ՝ կանանց կարելի է հրավիրել այդ հաստիքներում աշխատելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել