Հայաստանի զորամասերից մեկում զինվոր է մահացել

Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 24.07.2018թ. ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի,օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել