ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայքնի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր ընտանիքի անդամներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաև սահմանված վարձավճարները բյուջե չմուտքագրելու մասին։
Ավագանու կողմից բարձրաձայնված չարաշահումներին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանի սույն թվականի հուլիսի 17-ի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի մասնագետները գործուղվել են Ազատամուտ համայնք։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։