Ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այս մասին հենց ինքը՝ Դավիթ Սանասարյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա նաև նշեց, որ մի գործով գլխավոր դատախազություն են դիմել, և միլիոնների գողություն է կատարվել, մանրամասները կլինեն ավելի ուշ։

«Ես վստահեցնում եմ, որ ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք»,-նշեց Սանասարյանը։

Նրա խոսքով, Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել ոստիկանության ենթակա «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որտեղ ևս խախտումներ են հայտնաբերվել։

Տարբեր կառույցներում մի շարք չարաշահումների մասին ծառայությունն առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածի։

https://www.facebook.com/sanasaryan/videos/10216688634786469/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել