Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հաստատել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի կազմակերպման և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակության` 2018 թվականի հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի (20 մարդ), ընթրիքի (100 մարդ), թարգմանչական ծառայությունների և հանդիպման հետ կապված այլ ծախսերի չափը:
Նախատեսվել է ծախսել մոտ 1.584.000 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար) դրամ և ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: