Այսօր՝ հուլիսի19-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Որոշել է.
- Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: