«Ոչ պարոն Գրիգորյանը, ոչ էլ մենք ոչ մի բողոք չունենք». Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ նրա առողջական վիճակի մասին

Վերաքննիչ դատարանը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքը՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, սակայն պատգամավորը բողոքներ չունի:

«Ոչ պարոն Գրիգորյանը, ոչ էլ մենք ոչ մի բողոք չունենք»,-նշեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանը արձագանքել կնոջը՝ Նազիկ Ամիրյանին առաջադրված մեղադրանքին, պաշտպանը ասաց. «Մանվել Գրիգորյանը տեղյակ է, սակայն դա հրապարակման ենթակա չէ»:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախաքննությունը ակտիվ փուլում է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել