Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ hուլիսի 19-ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի, Գառնիկ Հովակիմյանի, Թորոս Թորոսյանի,Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Սերգեյ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի սկզբում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով նոր է դուրս եկել հիվանդանոցից և ի վիճակի չէ այսօրվա նիստը վարել։
Երեկ՝ հուլիսի 18-ին, Շենգավիթի դատարանում արված Պավլիկ Մանուկյանի այն հայտարարության մասին, թե ոստիկան Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ կրակոց արձակող ոչ թե Արմեն Բիլյանն է եղել, այլ Էդուարդ Գրիգորյանը, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ շատ բաներ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Թե Պավլիկը ինչ է ասել, դա հարցական է, և ժամանակ է պետք հասկանալու համար»,-ասաց Աշոտ Պետրոսյանը։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 26-ին։
Մերի Մնոյան