Նախագահը և Նիկոլ Փաշինյանը ցավակցել են Վրաստանի իշխանություններին՝ Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զորակցության և կարեկցանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին և վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»:

Ցավակցական հեռագիր է հղել նաև նախագահ Արմեն Սարհգսյանը:

Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել