Սուրեն Պապիկյանը քաղաքապետարանի աշխատակիցներին ներկայացրեց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին

Այսօր ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցինք Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Ողջունելով և շնորհավորելով Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին՝ իմ գործուն աջակցությունը հայտնեցի նրան։

Մատնանշելով մարզկենտրոն Հրազդանում գոյություն ունեցող խնդիրների ծավալը՝ աղբահանություն, անբարեկարգ փողոցներ և համայնքում առկա այլ խնդիրներ, հույս հայտնեցի, որ Լիլիթ Ստեփանյանի աշխատասիրության և անձամբ իմ աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում կունենանք որակապես այլ Հրազդան։

«Կարծում եմ, որ լրջագույն բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից:

Միաժամանակ իմ անհանդուրժող կեցվածքն եմ ազդարարում իրենց ֆունկցիոնալ, սահմանադրական և օրենսդրական պարտավորությունների մեջ փոքր-ինչ թերացող այն ղեկավարների նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ այդ շանսն իրենց ձեռքից բաց են թողել, մեր կյանքի որակի վրա վատթարագույն ազդեցությունն են թողել։ Այլևս այդպիսի կեցվածք չենք հանդուրժելու»,-նշեց Լիլիթ Սռեփանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել