Վարչապետը՝ տրանսպորտի խնդրի մասին. «Եթե այդ անհատը որոշի չֆինանսավորել տրանսպորտը, այդ ժամանակ ի՞նչ է լինելու»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Վարչապետն անդրադարձավ նաև մայրաքաղաքում և ամբողջ ՀՀ-ում տրանսպորտի խնդրին:

«Նաև մարզային տրանսպորտի վիճակը բարելավելու ծրագրեր են մշակվում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Շատ հաճախ տրանսպորտային խնդիրների լուծման անվան տակ, լուրջ խնդիրներ են առաջանում։ Օրինակ՝ Գորիսի տրանսպորտի հետ կապված քննարկում ունեցանք։ Այնտեղ քաղաքապետի ընտանիքը ֆինանսավորում է և որոշ երթուղիներ անվճար են աշխատում, մինչդեռ Գորիս խոշորացված համայնքում կան բնակավայրեր ընդհանրապես տրանսպորտ չունեն։ Կամ եթե տրանսպորտի աշխատանքը ֆինանսավորող գործարարը որոշի հրաժարվել դրանից, քաղաքը պետք է մնա առանց տրանսպորտի՞։ Այսինքն, դա դնել անձնական նախաձեռնությունների վրա և առանց հստակ պատասխանի, թե ինչ է լինելու, եթե այդ անհատը որոշի չֆինանսավորել տրանսպորտը, այդ ժամանակ ի՞նչ է լինելու: Պետք է պետությունը պատասխանատվություն ստանձնի և համակարգային լուծումներ տա»,-նշեց վարչապետը:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել