Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արձագանքեց օգտատերերից մեկի հարցին՝ աշխատատեղերի բացակայության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ տարիքով մարդիկ բողոքում են, որ աշխատանքի են հրավիրում մինչև 30 տարեկան անձանց: Նա նշեց, որ դրա պատճառը այն է, որ շատերը դեռ կարծում են, որ «ծանոթ-բարեկամ» սկզբունքով են աշխատանքի ընդունվելու:
«Մենք հիմա մտածում ենք մի օնլայն հարթակ ստեղծելու մասին, որը կլինի ինքնաշխատ, հրապարակային, և կօգնի կառավարությանը ավելի արժանավոր կադրերի գտնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար: Ես ուզում եմ պարզ ասել, որ 2 ամսվա ընթացքում որոշ կառավարման համակարգերում հին իներցիաները հնարավոր չի եղել կանգնեցնել»,-նշեց նա:
«Պետական կառավարման համար կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում և մենք պետք է կադրային բանկ ունենանք՝ այդ բացը արագ լրացնելու համար»,-նշեց նա:
Տեսանյութը՝ այստեղ