Տեսանելի վայրում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը առաջացնում է տուգանքի նշանակում

Քաղաքացիական օրեսնգրքի 173.3-րդ հոդվածի համաձայն՝ տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 10 հազար դրամի չափով:

Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 10 հազար դրամի չափով:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել