Նախորդ գիշեր ադրբեջանական զինուժի կողմից կրակոցներ են արձակվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դիրքերում ոչ մի վնաս չի հասցվել, բնակավայրում՝ չեմ կարող ասել»,-ասաց նա։
Նշենք նաև, որ այսօր կրակոցներ չեն հնչել։