Տիգրան Ավինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի իրագործման համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին ներկայացնել գրավոր տեղեկատվություն»։
Հավելված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել