Ազգային ժողովում քննրակվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունն առաջարկը՝ համաներում կիրառել չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար, բացասական չէ, բայց շատ հարցեր է առաջացնում:
«Մի շարք հարցեր են առաջանում գումարի հետ կապված: Ես 2013թ.-ի ակտ եմ ստացել, վճարել, երբ կառավարությունը հայտարարել է համաներման մասին: Մարդիկ են եղել, որոնք վճարել են: Որևէ մեկը չի կարող վիճարկել, լավ բան է: Բայց եթե 2016, 2017թթ.-ին սոցիալական բաղադրիչն ավելի շատ է, չվճարելու սոցիալական պատճառները շատ են, նրանք, ովքեր վճարե՞լ են, կարողացել են վճարել, անարդարությանը չե՞ն բախվում: Մենք քննարկել ենք այն հարցը, որ բարեխիղճ քաղաքացիները փոխհատուցում ստանան կամ գումարներ վերադարձվեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և հիշեցրեց, որ սա համաներման ռաաջին դեպքը չէ, 2012 թվականին բոլոր տույժ և տուգանքները ներվել են:
Համաներումը կկիրառվի նրանց վրա, ովքեր տուգանքներ են ստացել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը: Համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն: